ՔՊ-ական Հակոբյան Հասոն էլի կախվել է ՀՀԿ-ից
14:44 , 30 օգոստոս, 2025
ՔՊ-ական Հակոբյան Հասոն էլի կախվել է ՀՀԿ-ից ու փորձել այս անգամ արդեն վարկաբեկել «Մեր ձևով» շարժումը արդեն ծեծված, ծիծաղելի մեթոդով. այն նույնացրել է ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի հետ՝ հանրությանը նախազգուշացնելով, թե շարժումը կապ ունի նախկինների հետ:
Այստեղ էականն այն է, որ հասոների ասածը միշտ նույնն է, նրանք չունեն գաղափարական կռվաններ, նրանք չունեն ասելիք ու զբաղված են այսպես կոչված նախկինների անունը շահարկելու միջոցով մարդկանց վախեցնելով. մնացել են 2018-ի տակ ու չեն կարողանում նոր բան երկնել:
Ինչ վերաբերու է գաղափարներին, ապա ՔՊ-ն այստեղ չունի ասելիք. այդ ուժի ամբողջ օրակարգն ու այսպես կոչված գաղափարախոսությունը շւթւլված է դրսից, Աննայի կթարշավն է ՔՊ-ի գաղափարական դեմքը, իսկ հայտնի է, որ Աննան հայ հանրության ու Հայաստանի թշնամին է, ինչում համոզվելու համար պետք է ընդամենը լսել նրա քարոզները:
Ինչ վերաբերում է շարժմանը, ապա այն բաց է յուրաքանչյուր առողջ ուժի ու անձի առաջ, բաց է այն հայի առաջ, որին օտար են թուրքական արտադրության հասոները, որ հանուն իրենց կարիերայի ու փողի Նիկոլի հետ միասին երկիրը դարձրել են թուրքի ճարակ: