11:23 , 30 օգոստոս, 2025Մուրազի Բորիկը, շարունակելով հակասարգսյանական դատարկ պրոպագանդան, հայտարարել է, թե Սերժ Սարգսյանն ամեն ինչ արել է, որ հենց Նիկոլը դառնա իշխանության միակ հավակնորդ:
Հայտարարել, իհարկե, կարելի է ամեն ինչ, բայց հայտարարությունները կարիք ունեն հիմնավորման: Այս ճշմարտությունը, սակայն, Բորիկը չի ցանկանում մտցնել գլուխը՝ իրականում զբաղվելով ինքնավնասմամբ. կա՞ մեկը, ով Բորիկին լուրջ է ընդունում:
Հարց է ծագում՝ ի՞նչ փաստեր ունի Բորիկը, որոնք համոզիչ կերպով կհաստատեին նրա պնդումները: Սերժ Սարգսյանին կարելի է միայն մի բանի համար մեղադրել՝ Նիկոլին ֆիզիկապես չոչնչացնելու,հենց բանտում նրա հարցերը չլուծելու: Բայց այդ մեղադրանքն էլ չի կարող հիմնավոր լինել՝ հաշվի առնելով ժամանակակից աշխարհի իրողությունները. քաղաքական օպոնենտների հետ հաշվեհարդար տեսնելը Հայաստանի իշխանւթյունների համար չէր կարող ելք լինել, քանի որ երկիրը կբախվեր այնպիսի մարտահրավերների, որոնք չէինք մարսի ազգովի՝ հաշվի առնելով հատկապես արցախյան հիմնախնդրի գործոնը: Նիկոլին առաջ են տարել դրսի ուժերը, այն նույն դրսի ուժերը, որոնք օրերս բացեցին «Զանգեզուրի միջանցքը», և այդ դրսի ուժերի դեմ պայքարում նախկին իշխանություններն արել են առավելագույնը, սակայն վերջում, ցավոք, պարտվեցին ու պարտվեցին նաև բորիկների պատճառով, որոնք 2018-ին հրապարակներում հետույք էին պատռում որոշ «վոինների» պատվերով ՝ Սարգսյանին որպես հայ ժողովրդի թշնամի հռչակելով. Թևանյան Անդոն, օրինակ, բացահայտորեն իսլամացմամբ էր սպառնում:
Նիկոլի հետ գործարքի են գնացել առաջին հերթին հենց Բորիկին այսօր ֆինանսավորող հայտնի շրջանակները, ու հենց այդ շրջանակների օգնությամբ է,որ Նիկոլն իշխանությունը պահում է իր հետույքի տակ, ինչի մասին, իհարկե, շատ լավ գիտի հենց Գռզոյի տակ մտած Բորիկը, որ հաջողեցնում է միանգամից «յոթ մոր կաթ ծծել», ինչն իսկապես բավական հազվադեպ հանդիպող շնորհք է…