Իտալիան հայտարարել է, որ Ռուսաստանի կողմից սպառնալիք չկա


11:56 , 30 օգոստոս, 2025

Իտալիայի փոխվարչապետ Մատեո Սալվինին հայտարարել է, որ Ռուսաստանն իր երկրի թշնամին չէ։ Նա իր դիրքորոշումը հայտնել է IL Fatto Quotidiano հրատարակության հետ զրույցում, գրում է РИА Новости-ն։

«Ամբողջ Իտալիայի կառավարությունը հայտարարում է, որ մեր ոչ մի տղամարդ կամ կին չի գնա Ուկրաինայում կռվելու։ Մենք պատերազմ չենք մղում Ռուսաստանի դեմ»,- ասել է քաղաքական գործիչը։