Չինաստանում Պուտինը հանդիպումներ կունենա Էրդողանի, Փեզեշքիանի և, հնարավոր է, Կիմ Չեն Ընի հետ. Ուշակով


19:09 , 29 օգոստոս, 2025
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Չինաստանում Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի շրջանակներում հանդիպում կունենա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ Կկայանա նաև հանդիպում Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։
«Նախատեսվում է զրույց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Առաջնորդները մշտական կապի մեջ են, շատ են խոսում հեռախոսով... Սա այս տարվա առաջին հանդիպումը կլինի Չինաստանում։ Իր թուրք գործընկերոջից հետո հերթը Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանինն է», - ասել է Ուշակովը։
Պուտինը Չինաստան կայցելի օգոստոսի 31-ից սեպտեմբերի 3-ը։ Այցի շրջանակներում նախագահը կմասնակցի ՇՀԿ գագաթնաժողովին, որը տեղի կունենա Չինաստանի Տյանցզին քաղաքում օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը։ Ռուսաստանը նաև ուսումնասիրում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի երկկողմ հանդիպման հնարավորությունը Չինաստանում՝ սեպտեմբերի 3-ին՝ Պեկինի Տյանանմեն հրապարակում Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի 80-ամյակին նվիրված զորահանդեսի ժամանակ։