Ռուսաստանը չի առաջարկել Հայաստանի տարածքով ուղևորների և բեռների տարանցման արտատարածքային ռեժիմ՝ Ադրբեջանի հետ հաղորդակցություններն ապաշրջափակելու համար. Զախարովա


18:46 , 29 օգոստոս, 2025

Tert.am-ը գրում է․

Ռուսաստանը չի առաջարկել Հայաստանի տարածքով ուղևորների և բեռների տարանցման արտատարածքային ռեժիմ՝ Ադրբեջանի հետ հաղորդակցություններն ապաշրջափակելու համար: Այս մասին ճեպազրույցի ընթացքում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Հաշվի առնելով Ռուսաստանի և Հայաստանի ընդհանուր տարածքը ԵԱՏՄ շրջանակներում՝ նման ռեժիմը նույնիսկ տեսական մակարդակում չէր կարող քննարկվել»,-ասել է նա: