Նիկոլն ու Միրզոյան Արոն խիստ անհարմար դրության մեջ են հայտնվել


14:59 , 29 օգոստոս, 2025
Նիկոլի ասուլիսում ու Միրզոյան Արոյի հարցազրույցում հնչել են հայտարարություններ այն մասին, որ Սյունիքի համապատասխան ճանապարհը 99 տարով ԱՄՆ-ին տալու մասին բոլոր խոսակցությունները սուտ են, չկան նման պայմանավորվածություններ: Արոն ու Նիկոլն այնպիսի ինքնավստահությամբ էին հայտարարել այդ մասին, որ եթե չլիներ համապատասխան տեսանյութը, մարդկանց կթվար՝ անսխալ են այդ պնդումները, իսկ ովքեր խոսում են 99 տարվա մասին, ուղղակի դավադրապաշտական տեսությունների սիրահարներ են կամ ՔՊ-ի թշնամիներ: Մինչդեռ 99 տարվա մասին խոսել է հենց Թրամփը՝ Նիկոլի ներկայությամբ. ի լուր աշխարհի հայտարարել էր, որ Հայաստանը բացառիկ գործընկերություն է ստեղծում ԱՄՆ-ի հետ՝ միջանցքը զարգացնելու, որը կարող է տևել մինչև 99 տարի: Բացի դա, ըստ Թրամփի, Հայաստանը խոստացել է 99 տարի անց երկարաձգել այն:

Թե ինչու են Արոն ու Նիկոլը հերքել Թրամփի հայտարարությունները, կարելի կռահել. ցանկացել են քողարկել այն փաստը, որ Վաշինգտոնում Հայաստանը միջանցք է տվել՝ ձեռքերը լվանալով սեփական տարածքից: Բայց այնքան տխմար են, որ չեն հասկանում՝ ձայնագրությունը թափառում է համացանցում, և ցանկացած ոք, ով հետաքրքրված է թեմայով, կարող է շատ արագ պարզել՝ Թրա՞մփն է ճիշտ, թե՞ Արոն:

Հետո էլ ասում են՝ վստահեք մեզ: Վստահեցինք, որ այս օրվան հասանք…