Ձերբակալվել է Երևանի քաղաքապետարանի անշարժ գույքի կառավարման վարչության նախկին պետը


13:10 , 29 օգոստոս, 2025

Երևանի քաղաքապետարանի անշարժ գույքի կառավարման վարչության նախկին պետ Արսեն Ամյանը ձերբակալվել է:

ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեից Tert.am-ի հարցին ի պատասխան հաստատեցին, որ իրենց մոտ քննվող քրեական վարույթի շրջանակներում  պաշտոնեական լիազորությունների չարաշահման մեղադրանքով ձերբակալվել է  Երևանի քաղաքապետարանի անշարժ գույքի կառավարման վարչության նախկին պետը: