Հայտարարում ենք «Մեր ձևով» կամավորական շարժման հիմնադրման մասին, երկրորդ փուլով կուսակցություն կհիմնադրենք. Նարեկ Կարապետյան


12:25 , 29 օգոստոս, 2025

Tert.am-ը գրում է.

Հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ «Մեր ձևով» շարժման համակարգող ղեկավար Նարեկ Կարապետյանը հայտարարեց կամավորական շարժման հիմնադրման մասին, նաև նշեց, որ երկրորդ փուլով արդեն կուսակցություն կստեղծեն:

Խոսքի սկզբում Կարապետյանը նշեց, որ Հայաստանի հասարակական և քաղաքական կյանքում հասել ենք մի կետի, երբ մեր ժողովրդի սպասելիքները չեն բավարարվում:

«Առկա հասարակական և քաղաքական խմբերը, կենտրոնանալով իրար հանդեպ ատելություն քարոզելու վրա, մեր ժողովրդի մեջ հակասություններ են սերմանում: Ինչքան ավելի շատ են հակասություններն ու ատելությունը, այնքան ավելի անհաջող են գնում մեր գործերը: Այստեղ կարևոր դեր ունի իշխանության գործելաոճը: Իշխանությունը դեղին մամուլի խմբագրից չտրասֆորմացվեց պետական միավորող գործչի:

Ընդդիմության հանդեպ ատելությունն  էլ որ առաջացել է անարադարություններից, խանագարում է իրավիճակին նայել սառն ու ոչ էմոցիոնալ: Տարիներ առաջ իշխանություններն ասում էին՝ հպարտ քաղաքացիներ, այսօր նրանք մեզ ուրիշ բանի մեջ են համոզում, ասում են՝ մեր ազգը պետք է զիջի ու համակերպվի, որ մեր ազգը ձև չունի: Հայ ազգը ձև ունի, մնում է բոլորին ցույց տալ մեր ձևը»,- ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: