Իսպանիայի կենդանաբանական այգում ծնվել է հազվագյուտ սպիտակ ռնգեղջյուրի ձագ


12:04 , 2 հոկտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Աստուրիայի Պարկ-դե-լա-Նատուրալեզի սաֆարի-պարկում ծնվել է հազվագյուտ սպիտակ ռնգեղջյուրի ձագ՝ հայտնում է The Local-ը:

50 կիլոգրամանոց ձագը սովորել է քայլել ծնվելուց 15 րոպե անց: Ներկայում այցելուներն արդեն կարող են տեսնել Զոլա ռնգեղջյուրի ձագին: 

Սպիտակ ռնգեղջյուրները չափազանց հազվադեպ են բազմանում անազատության մեջ: 

Հարավային սպիտակ ռնգեղջյուրները ոչնչացման եզրին էին 100 տարի առաջ ու շնորհիվ նրանց տեսակի պահպանման գործողությունների՝ 2007թ. բնության մեջ հաշվվում է արդեն 17.4 հազար սպիտակ ռնգեղջյուր: