Մենք որևէ պատճառ չենք տեսնում ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը կանխելու համար. ՌԴ ներկայացուցիչ


12:56 , 29 օգոստոս, 2025

Tert.am-ը գրում է.

Ռուսաստանն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի համատեղ որոշմանը՝ լուծարելու Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խումբը, որը զբաղվում էր Ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ։ Այս մասին РБК-ին ասել է ԵԱՀԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը՝ մանրամասնելով, որ խումբը նախատեսվում է վերջնականապես լուծարել մինչև 2025 թվականի դեկտեմբերը։

Նրա խոսքով՝ խոսքը վերաբերում է երեք ինստիտուտների՝ Մինսկի խմբի, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի պաշտոնի և բարձր մակարդակի պլանավորման խմբի աշխատանքի դադարեցմանը։ «Հաշվի առնելով կողմերի դիրքորոշումը դրանց պահպանման աննպատակահարմարության վերաբերյալ, մենք որևէ պատճառ չենք տեսնում դրանց լուծարումը կանխելու համար», - ասել է դիվանագետը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: