15:52 , 28 օգոստոս, 2025Ռուսական զորքերը վերահսկողություն են հաստատել ԴԺՀ-ի Նելեպովկա բնակավայրի նկատմամբ։ Այս մասին հաղորդում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
«Զորքերի «Հարավ» խմբավորման ստորաբաժանումների վճռական գործողությունների արդյունքում ազատագրվել է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Նելեպովկա բնակավայրը», – ասվում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։