Հունաստանի վարչապետը խոստացել է արմատախիլ անել էքստրեմիզմը


11:47 , 2 հոկտեմբեր, 2013

Lragir.am-ը գրում է.

Հունաստանի վարչապետ Անտոնիս Սամարասը հայտարարել է, որ երկրում ծայրահեղականությունը ոչնչացվելու է: Այս մասին նա հայտարարել է Վաշինգտոնում Պետերսոնի համաշխարհային տնտեսության ինստիտուտում ելույթի ժամանակ:

Սամարասի խոսքով, տնտեսական ճգնաժամը հանգեցրել է քաղաքական խնդիրների, որոնք սրվում են պոպուլիզմով եւ էքստրեմիզմով:

Խոսքը վերաբերում է նեոնացիստական «Ոսկե արեւածագ» կուսակցությանը, որի առաջնորդը եւ մի շարք պատգամավորներ օրերս ձերբակալվել են: