11:26 , 28 օգոստոս, 2025Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Նշվում է, որ ընդգծվել է Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի միջև անխոչընդոտ տրանսպորտային և տարանցիկ կապերի ստեղծման կարևորությունը, և կարևորվել են Նախիջևանի տրանսպորտային ենթակառուցվածքների արդիականացման ոլորտում Եվրամիության հետ համագործակցության լայն հնարավորությունները։
Գրոնոն հայտարարել է, որ Եվրամիության անդամ պետությունները նույնպես աջակցում են Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված խաղաղությանը: Նա նշել է, որ Եվրամիությունը պատրաստ է աջակցել երկու երկրների միջև համաձայնեցված հարցերի իրականացման գործընթացին, ներառյալ՝ տրանսպորտային միջանցքը: