Մոնղոլիայում 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել


09:42 , 28 օգոստոս, 2025

Մոնղոլիայի արևմուտքում 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Այս մասին հայտնել է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ 

Երկրաշարժը տեղի է ունեցել Ուլաանգոմ քաղաքից 55 կմ հարավ-արևելք: Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա: Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չկան: