Եթե հիմա Հայաստանն ավելի ինքնիշխան է, քան նախկին բոլոր իշխանությունների ժամանակ, ապա ինչո՞ւ «Թրամփի ուղի»


16:53 , 27 օգոստոս, 2025
Արձագանքելով Սերժ Սարգսյանի այն հայտարաությանը, որ Վաշինգտոնում նախաստորագրվածն ասք է այն մասին, թե ինչպես կապիտուլյանտը բավարարեց Ադրբեջանի հերթական պահանջները՝ ՔՊ-ական բառիգ Հովհաննիսյան Արթուրը մեղադրել է երեք նախկին նախագահներին անկախությունից ի վեր երկիրը քաղաքական, ռազմական ու տնտեսական շրջափակման մեջ պահելու ու ստրակցնելու համար: Ըստ «Բառիգի»՝ այժմ Հայաստանն ազատվել է արտաքին ազդեցությունից ու ձեռք բերել լիարժեք անկախություն:

Բառիգը, որ սիրում է Նիկոլի հետույքը «լեզվակոխ» անել, ոչ միայն ցինիկաբար զրպարտել է, այլև ներկայիս իրողություններն է խեղաթյուրել՝ իրականությունը հակառակից ներկայացնելով:

Ուղղակի մի պարզ հարց՝ եթե հիմա Հայաստանն ավելի ինքնիշխան, ազատ ու անկախ է, քան նախկին բոլոր իշխանությունների ժամանակ, ինչո՞ւ է Հայաստանի հարավով անցնող ուղին «Թրամփի ուղի» կոչվելու: Դե թող ասենք «Նիկոլի կածան» կամ «Բառիգի ճանապարհ» կոչվեր: Կոչվում է, քանի որ օտարը Սյունիքը վերցրել է, ու փռելու է թուրքի տակ, ինչի դիմաց Նիկոլն ուղղակի կարողանալու է պահել իշխանությունը: Այսինքն՝ առավելագույնը տեղի է ունենում մի արտաքին ուժի փոխարինում մյուսով: Չնայած բացառված չէ, որ միանգամից մի քանի ազդեցության գոտիներ առաջանան Հայաստանում Սիրիայի օրինակով: Հայաստանը դարձել է ոչ թե ազատ, այլ՝ երկու, երեք գուցե վաղը չորս կամ հինգ տիրոջ ստրուկ՝ զրկվելով պետություն համարվելու իրավունքից:

Բառիգներն էլ, իհարկե, շատ լավ գիտակցում են այս ամենը, ուղղակի քանի որ հարստանալու խնդիր ունեն, Նիկոլին փառաբանում են՝ սեփական գրպանային շահերից ելնելով: