Դատարանը մերժեց Սերժ Սարգսյանի քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությունը


17:01 , 26 օգոստոս, 2025

Շարունակվում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով դատական նիստը դատավոր Արամ Գրիգորյանի նախագահությամբ:

Սարգսյանի փաստաբան Ամրամ Մակինյանը միջնորդություն ներկայացրեց՝ դադարեցնել Սերժ Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդումը:

Դատավորը սակայն մերժեց պաշտպան Մակինյանի միջնորդությունը: 

Հիշեցնենք, որ Սարգսյանի գործը վերաբերում է նրա՝ Պաշտպանության նախարար եղած ժամանակ Իսակովի պողոտայում գտնվող հողատարածքներն օտարելուն: