Իշխանության ներսում թեմատիկ մրցույթ է հայտարարված, թե ինչ քրեական գործ կարելի է փաթաթել Սամվել Կարապետյանի վրա


14:10 , 26 օգոստոս, 2025
Տպավորություն ունեմ, որ իշխանության ներսում թեմատիկ մրցույթ է հայտարարված, թե ինչ քրեական գործ կարելի է փաթաթել Սամվել Կարապետյանի վրա:
Մի 2 ամիս է անցնի, շատերը չեն էլ հիշի, թե Կարապետյանին ի՞նչ թեմայով կալանավորեցին, որովհետև իշխանությունը գիտակցելով գործի դատարկությունը փորձում է նորանոր «հանցանքներ» պեղել:
Մեծ առումով նոր բան չի եղել, ռեժիմը գործում է ժանրի կանոններով, ինչն այդքան նրան հոգեհարազատ է դարձել: