Նիկոլը քանդում է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը


10:52 , 26 օգոստոս, 2025
Բոլորի համար անակնկալ կեպով պարզվել է, որ Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը որոշել են իբր վերանորոգել ու դրա անվան տակ բառացիորեն քանդել են համալիրի սյուները. իբր սալիկներն են փոխում: Ընդ որում՝ ո՛չ քաղաքապետարանից, ո՛չ էլ Կառավարությունից նախապես չեն տեղեկացրել, որ նման բան է նախաձեռնվել, ավելին՝ չկա նույնիսկ տեղեկություն, թե կոնկրետ որքան է այդ վերանորոգումը տևելու: Միայն տեղի շինարարներից մեկը հայտնել է, որ առնվազը մի տարի կարող է տևել վերանորոգումը, սակայն ականատեսները պարզել են, որ տվյալ պահին այնտեղ ոչ մի վերանորոգում էլ չի իրականացվում՝ չնայած իրականացրած քանդման աշխատանքներին:

Ուշագրավ է, որ Իլհամին «Զագեզուրի միջանցքը» տալուց հետո է Նիկոլը որոշել հուշահամալիրը «վերանորոգել», իսկ իրականում քանդել, ինչը կարելի է համարել թուրքական հերթական պահանջի կատարում: Փաստորեն՝ ԶՈւ բյուջեն կրճատելու ծրագրեր կազմելուց հետո որոշել են նման սրբապխղծություն կատարել. թուրքակական թիվ մեկ պահանջն է Ցեղասպանության մասին հուշը Հայաստանից ջնջելը, ինչին կարող է վերանորոգումը նպաստել, քանի որ ասենք 2026-ի հաջորդ ապրիլի 24-ին այն, փաստորեն, լինելու է վերանորոգման տակ, հնարավոր է՝ առհասարակ փակվի:

Բազմիցս կանխատեսել ենք, որ Նիկոլի հաջորդ քայլը լինելու է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի փակումը, ինչին այսօր ականատես ենք դառնում: Հաջորդ քայլը, եթե սա մարսեն, լինելու է առհասարակ դրա ոչնչացումն ու տեղում,օրինակ, հայ-թուրքական «բարեկամությանը» նվիրված հուշարձանի կառուցումը կամ մի ավելի զազրելի բան:

Ինչ վերաբերում է հանրության արձագանքին, ապա Նիկոլն ու Աննան թերևս ունեն հույս, որ կրթարշավը կօգնի իրենց հեշտությամբ մարսել այն ամենը, ինչ՝ դրել են ու պատրաստվում են բերել ժողովրդի գլխին: