40-ամյա վարորդը բախվել է 520 երթուղին սպասարկող «ГАЗель»-ին․ վիրավորներ կան


22:33 , 25 օգոստոս, 2025
Այսօր՝ օգոստոսի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19։50-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհին՝ Պռոշյան գյուղի վարչական տարածքում Լոռու մարզի բնակիչ 40-ամյա Հրայր Ղ․-ն իր վարած «Volvo» մակնիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված, Արագածոտնի մարզի բնակիչ 41-ամյա Սարիբեկ Մ․-ի վարած Երևան-Ղազարավան թիվ 520 երթուղին սպասարկող «ГАЗель» մակնիշի միկրոավտոբուսին։
Վթարի հետևանքով 3 հոգի տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վիրավորների ինքնությունը։