Գնահատում եմ Թրամփի անսասան աջակցությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը․ Ալիև


19:37 , 25 օգոստոս, 2025
Խորին շնորհակալություն եմ հայտնում նախագահ Թրամփին պատմական լուսանկարների համար, որոնք նա նվիրել է ինձ իր անձնական ստորագրությամբ և բարեմաղթանքներով։ Այս մասին գրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը
Գնահատում եմ նրա անսասան աջակցությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը և ամբողջ աշխարհում խաղաղության օրակարգի առաջխաղացմանը։