Աննան կարոտել է Զեյնաբին
09:21 , 25 օգոստոս, 2025
Հակոբյան Աննայի կողմից «ռուլիտ արվող» «Հայկական ժամանակը» լծվել է ադրբեջանցիների հանդեպ կորսված սիրո քարոզին. երգիչ-երգահան Մադլենյան Ռիչարդին են խոսեցրել, որն էլ, նոստալգիա ապրելով, Զեյնաբին է հիշել ու հարց տվել՝ ի՞նչ եղավ, որ երկու ժողովուրդները սկսեցին միմյանց ատել: Նա միաժամանակ ռուսներին է մեղադրել հայերիս հետ տեղի ունեցած բոլոր դժբախտությունների համար՝ զարմանք հայտնելով՝ ինչպե՞ս կարող են որոշ մարդիկ, ցանկանալ «հնի հետ» ճանապարհ անցնել:
Փաստորեն՝ Աննան մի կողմից դատապարտյալներին է «կրթում», մյուս կողմից՝ ազատության մեջ գտնվողներին է նման տրյուկներով ադրբեջանասիրությամբ վարակում: Կարելի է, իհարկե, քննադատության հիմնական թիրախ դարձնել Ռիչարդին, բայց տվյալ դեպքում մեղավորն այլոց բերանով նման տեսակետներ հանրայնորեն հնչեցնող ու քարոզող ԶԼՄ-ն է, որի գլխին Աննան է: Սա փորձված մեթոդ է՝ օվերտոնի պատուհան բացելու, երբ սկզբնական շրջանում հանրության կողմից մերժվող գաղափարները փորձ է արվում դարձնել ընկալելի հայտնի դեմքերի միջոցով:
Ամենամեծ աբսուրդը, սակայն, այն է, որ մինչ Աննան իր ԶԼՄ-ով սեր է քարոզում արնախումների հանդեպ, նույն Ադրբեջանում Իլհամը «երկաթյա բռունցքով» է սպառնում՝ այն խոստանալով մտցնել Նիկոլի հետևը, եթե Հայաստանը հանկարծ հրաժարվի լինել Բաքվի ստրուկը:
Այս պոռնոյին կարող է վերջ դնել միայն հայ ժողովուրդը, որի անունից է, որ Աննան կործանում է Հայաստանը: