Հովիկ Աբրահամյանի դեմ հարուցված քրեական գործը մակագրվել է դատավոր Արամ Գրիգորյանին


11:27 , 25 օգոստոս, 2025

ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի դեմ հարուցված քրեական գործը օգոստոսի 19-ին մակագրվել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Արամ Գրիշայի Գրիգորյանին։ Այս մասին տեղեկանում ենք Datalex տեղեկատվական համակարգից։

Հիշեցնենք, որ գործով առաջին դատական նիստին՝  օգոստոսի 14-ին, դատավոր Վահե Դոլմազյանն ինքնաբացարկ հայտնեց։