Դիլիջանի թունելը բաց կլինի ժամը 18:00-ից


17:26 , 23 օգոստոս, 2025

Ավարտվել են Դիլիջանի թունելի երթևեկելի մասում ասֆալտբետոնե ծածկի տեղադրման աշխատանքները։

Այս մասին տեղեկացնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից՝ նշելով, որ ժամը 18:00-ից թունելը բաց կլինի երթևեկության համար։