15:12 , 23 օգոստոս, 2025Tert.am-ը գրում է.
Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղին, որը կապում է Թուրքիան Նախիջևանի սահմանի հետ, և ընդհանրապես Զանգեզուրի միջանցքը 30 տարվա ընթացքում Թուրքիային կբերի 147,6 միլիարդ լիրա (3,6 միլիարդ դոլար՝ ներկայիս փոխարժեքով) շահույթ, լրագրողների հետ հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն։ Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները:
«Ադրբեջանի հետ սահման տանող երկաթուղային զարկերակը կդառնա կարևոր օղակ Զանգեզուրի միջանցքում, որը հատկապես կարևոր է ամբողջ տարածաշրջանի համար», - ընդգծել է նա:
Նախարարի խոսքով՝ Միջին միջանցքը զգալիորեն կկրճատի Եվրոպայի և Ասիայի միջև ապրանքների առաքման ժամանակը, ինչը երկաթուղային տրանսպորտը կդարձնի ավելի պահանջված, քան ծովային տրանսպորտը։ «Արևելյան Անատոլիայում 224 կիլոմետրանոց երկաթուղու կառուցման ծախսերը բազմապատիկ կարդարացվեն», - հավելել է Ուրալօղլուն։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: