Մենք դեռևս որևէ ապացույց չունենք, որ Ադրբեջանն օգնություն է ցուցաբերել Իսրայելին Իրանում 12-օրյա պшտերшզմի ժամանակ. Ալի Լարիջանի


12:26 , 23 օգոստոս, 2025

Tert.am-ը գրում է.

Ադրբեջանը չի օգնել Իսրայելին Իրանի դեմ, ասել է Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին:

«Մենք պետք է խոսենք ապացույցներով: Ոմանք ինչ-որ բաներ են ասում, բայց նրանք պետք է մեզ տրամադրեն ճշգրիտ հղումներ: Մենք դեռևս որևէ հղում չունենք. Ադրբեջանի կառավարությունն ինքն է հստակ ասում, որ նման բան տեղի չի ունեցել, և մենք դեռևս որևէ ապացույց չունենք սեղանին դնելու համար: Բացի այդ, հիշեք, որ Ադրբեջանը մուսուլմանական երկիր է, մեր հարևանը, և այն շատ մոտ է մեզ մշակութային կապերի առումով և մեր բարեկամն է»,- նշել է նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: