ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև պաշտոնական բանակցությունների մեկնարկից ի վեր զոհվել է ավելի քան 11 հազար ռուսաստանցի զինծառայող


13:41 , 23 օգոստոս, 2025

Փետրվարի 11-ից, երբ սկսվեցին Մոսկվայի և Վաշինգտոնի միջև Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու վերաբերյալ պաշտոնական բանակցությունները, զոհվել է առնվազն 11հազար 250 ռուսաստանցի զինծառայող։

Այս տվյալները ներկայացրել է BBC-ն «Медиазона»-ի հետ համատեղ՝ բաց տվյալների հիման վրա։

Ընդհանուր առմամբ, օգոստոսի վերջին նրանց հաջողվել է պարզել Ուկրաինայում հակամարտության ընթացքում զոհված 124 հազար 832 ռուսաստանցի զինծառայողների անունները։