ՔՊ-ական Խաչատրյան Արմենը գերագնահատել է պրոպագանդայի դերը
12:49 , 23 օգոստոս, 2025
Ի պատասխան իրեն ուղղված հարցին՝ ինչպե՞ս եք պատրաստվում սովորել ու սովորեցնել խաղաղ ապրել՝ ՔՊ-ական պատգամավոր Խաչատրյան Արմենը կոչ է արել ազգաբնակչությանը չհավատալ իրենց քննադատող ԶԼՄ-ներին՝ համոզմունք հայտնելով, որ խաղաղության շնորհիվ Հայաստանը դառնալու է ներդրումային դրախտ, ու այստեղ են հոսելու միլիարդավոր դոլարներ:
ՔՊ-ականների խնդիրը գիտե՞ք՝ որն է, այն, որ սրանք մարդկանց լրիվ հիմարի տեղ են դրել: Ենթարդենք՝ ՔՊ-ին սպասարկող ԶԼՄ-ներն առավոտից երեկո հայտարարում են, թե Հայաստանում հաստատվել է մշտնջենական խաղաղություն, բայց Բաքվից դրան զուգահեռ հնչում են ռազմատենչ հայտարարություններ ճիշտ այնպես, ինչպես այս օրերին Իլհամի բերանից են հնչում, մարդիկ գլխի չե՞ն ընկնելու՝ ինչ է կատարվում, և թե ինչպես է այս կամ այն քարոզչագործիքը հանրությանը մոլորեցնում: Նույնը հակառակը. եթե Բաքուն իսկապես խաղաղություն ցանկանա ու կառուցի այն բոլորին տեսանելի եղանակով, Իլհամն էլ ասենք ցրի «Արևմտյան Ադրբեջանի համայնք» կոչված խեղկատակությունը, վերադարձնի գերիներին, ասկյարներին գրավյալ տարածքներից դուրս բերի, որպես թշնամի չմատուցի իր ժողվորդին հայերին և այլն, ապա եթե անգամ ոլոր ընդդիմադիր ԶԼՄ-ները, իրար հերթ չտալով, գուժեն վերահաս պատերազմի մասին, ապա այդ քարոզչությունն անիմաստ, իրականություն կտրված կլինի: Ասել կուզի՝ գերագնահատել այս հարցում պրոպագանդայի դերը, մեղմ ասած, սխալ է, ուստի եթե իսկապես իշխանություններն ուզում են կառուցել խաղաղություն, ապա պետք է ոչ թե կոչ անեն ժողովրդին չընթերցել ընդդիմադիր մամուլ, այլ համոզեն Իլհամին «սուրը պատյան դնել» ու իրական խաղաղության գնալ՝ սկզբի համար ասենք ազատելով հայ գերիներին ու Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը:
Բայց արմեններն ո՞վ են, որ կարողանան Իլհամին բան ասել կամ ստիպել նրան իրենց կարծիքի հետ հաշվի նստել. բեղավորը պահը բռնել է ու մինչև վերջ գնալու է, իսկ ՔՊ-ին մնում է միայն կզել: