Աննայի ներկայիս ստատուսը կրթվածությա՞ն, թե՞ տգիտության պտուղ է
15:03 , 22 օգոստոս, 2025
Պարզվում է՝ Աննան Աբովյանի ՔԿՀ-ում կին դատապարտյալներին առաջարկել է փող՝ կրթության դիմաց. կրթաթոշակային ծրագիրը կոչվում է «Նոր մեկնարկ»: Աննան փորձել է դատապարտյալների «ուղեղը լվանալ» այն նույն ոճով, ինչ՝ բոլորի. կոչ է արել կրթվել, կազմել կյանքի հստակ պլան, ունենալ կոնկրետ նպատակներ, չվախենալ սահմանել բարձր նշաձողեր և վստահ լինել՝ դրանց հաղթահարման ճանապարհին իրենք մենակ չեն, քանզի իր հիմնադրամը պատրաստ է աջակցել:
Հորդորելը լավ բան է, բայց մարդիկ ցանկանում են դրական օրինակ ունենալ իրենց առաջ՝ գործնականում համոզվելու, որ այս կամ այն գաղափարը, որ քարոզվում է, իրական է: Աննայի կյանքի ուղին կարո՞ղ է նրա խոսքերի առհավատչյան դառնալ:
Օրինակ՝ Աննայի ներկյայիս ստատուսը կրթությա՞ն, թե՞ դավաճանության արդյունք է: Եթե կրթության պտուղ լիներ, ապա նաայսօր ի տես բոլորի գրքեր կարդալիս չէր լինի, անգլերեն սովորելիս չէր լինի և այլն: Ավելին՝ եթե կթրված լիներ, ապա դավաճան չէր լինի, չէր մտնի մի ծրագրի տակ, որի պատճառով ոչ միայն կասկածի տակ է դրվել հայ ժողովրդի հետագա գոյութունը, այլև իր ու քաղաքացիական ամուսնու կյանքն է լրջագույնս վտանգվել, ինչի հետևանքով չի ստացվում Նիկոլի հետույքն աթոռից պոկել:
Ինչ վերաբերում է ֆինանսավորմանը, ապա Աննան գնում է այդ քայլին՝ ցրելու հանրության շրջանում առկա օբյեկտիվ կասկածները. ուզում է ստեղծել տպավորություն, թե հիմնադրամի փողերը միայնակ չի ուտում, այլ համենում է փողերի մի մասն էլ տալ հանրության խոցելի շերտերին: Ինքնափիառվում է, Նիկոլի պատիվն է իբր բարձր պահում՝ կարծելով՝ մարդիկ տհաս են ու չեն տեսնում՝ ինչ է կատարվում: