Ձերբակալվել է «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ի նախկին գլխավոր տնօրենը. Հակակոռուպցիոն կոմիտե
13:45 , 22 օգոստոս, 2025
ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում պաշտոնեական լիազորությունների չարաշահման մեղադրանքով ձերբակալվել է «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ի նախկին գլխավոր տնօրենը: Այս մասին «Լուրերի» հարցին ի պատասխան հաստատեցին կոմիտեից: