Մաղթում եմ Ձեզ հաջողություններ Ձեր պետական գործունեության մեջ. Պուտինը ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է Մեհրիբան Ալիևային


11:52 , 22 օգոստոս, 2025

168.am-ը գրում է․

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային՝ ծննդյան օրվա առթիվ:

«Խնդրում եմ ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքները ծննդյան օրվա առթիվ: Անկեղծորեն մաղթում եմ Ձեզ առողջություն, երջանկություն, խաղաղություն և հաջողություններ Ձեր պետական գործունեության մեջ: Խնդրում եմ փոխանցել իմ ողջույնները Իլհամ Հեյդարովիչին և Ձեր ընտանիքի բոլոր անդամներին», – ասվում է Ռուսաստանի ղեկավարի ուղերձում: