Նիկոլը հասկացրել է, որ ասկյարները հետ չեն գնալու


20:49 , 21 օգոստոս, 2025
Նիկոլը հայտարարել է, որ կարող է Ադրբեջանի հետ տարածքների փոխանակում կատարել՝ հարցը նախապես ներկայացնելով ժողովրդի դատին: Այս մասին նա հայտարարել է՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե երբ է ադրբեջանական զինուժը դուրս գալու Հայաստանից բռնազավթած տարածքներից: Խաղաղության նոր տրամաբանությունն այն է, որ մենք, ըստ Նիկոլի, պետք է առերեսվենք այն իրողության հետ, որ փոխադարձաբար կան ադրբեջանական ինքնիշխան տարածքներ, որ գտնվում են մեր վերահսկողության ներքո:

Սա նշանակում է մեկ բան՝ այն ռազմավարական բարձունքները, որոնք Ադրբեջանը գրավել է տարիներ առաջ, մնալու են իրեն, իսկ ինչ-որ մի՝ կենսական կարևորություն չունեցող հատվածում ազերիները կարող են ասենք մեկ-երկու դաշտ շպրտել Նիկոլի ըռխով ու հայտարարել՝ թեման փակված է: Արդյունքում Նիկոլն այդ դաշտերում կարող է ոչխարներ արածացնել, իսկ Իլհամը՝ վայելել այն ռազմավարակակն առավելությունը, որ տալիս են գրավված բարձուքները. ողջ Սյունիքը կա դրա մի ահռելի հատված գտնվում է ադրբեջանական զենքի հսանելիության տիրույթում:

Ինչ վեաբերում է ժողովրդին, ապա դա ընդհանրապես խնդիր չէ. Նիկոլը կասի՝ եթե համաձայն չեք, ապա կարող եք հեղափոխություն անել: Հեղափոխություն չի լինի, ու Նիկոլն իր գործողությունները հանգիստ կեպով կլեգիտիմացնի՝ ժողովրդի վրա բարդելով պատասխանատվությունը: