ՔՊ-ական Հակոբյան Հասոն փորձել է թաքցնել այն փաստը, որ Ադրբեջանը Նիկոլին էր սպասում


20:19 , 21 օգոստոս, 2025
ՔՊ-ական Հակոբյան Հասոն ընդդիմությանը մեղադրել է նախորդ տասնամյակների ընթացքում ավելի լավ պայմաններով խաղաղություն հաստատելու հնարավորություններից չօգտվելու համար: Ժամանակի ընթացքում, ըստ Հասոյի, այդ պայմաններն ավելի վատն են դարձել ու հասել մինչև մեր օրեր: Այդպես են վարվել, քանի որ չեն ցանկացել, որ Հայաստանը լինի սուվերեն, անկախ ու ապահով: Ցանկացել են Հայաստանը պահել ստրուկի ու գործիքի կարգավիճակում:

Իսկ հետարքիր է՝ Հայաստանն Իլհամի խաղալիքը դարձրած Նիկոլն օգտվե՞լ է ավելի լավ պայմաններով խաղաղություն հաստատելու այն բազմաթիվ հնարավորություններից, որ ունեցել է նախքան 44-օրյա պատերազմը: Երբ ուներ,հ այտարարում էր՝ իր սեփական կետից է բանակցում, երբ պատերազմի ժամանակ առնվազը երկու անգամ ունեցել է պատերազմը կանգնեցնելու հստակ հնարավորություն, այդ քայլին չի գնացել՝ բերել-հասցնելով Շուշիի անկմանը: Հետո պետք է հայտարարեր, որ կարող էր և պատերազմ չլինել, բայց արդյուքը լինելու էր նույնը, ինչը, ի դեպ, ևս սուտ է, քանի որ եթե պատերազմ չլիներ, արդյունքն անհամեմատ ավելի լավն էր լինելու, քան էր նոյեմբերի 9-ի դրությամբ. առնվազը Շուշին ու Հադրութը մերն էին լինելու:

Նիկոլը եղածով չբավարարվեց ու որոշեց մինչև վերջ վարի տալ Արցախը՝ այն Եվրոպայում հռչակելով՝ Իլհամի հայրենիք, ինչին հաջորդեց էթնիկ զտումը: Հիմա էլ Սյունիքն է հռչակում օտարի սեփականություն՝ անունը դնելով խաղաղություն:

Ով-ով, բայց ո՛չ Նիկոլը, ո՛չ էլ նրա «տռուսիկիները» իրավունք չունեն՝ որևէ մեկին դատապարտելու կամ քննադատելու իբր խաղաղության հնարավորոթյունը կորցնելու համար հատկապես մի դեպքում, երբ Հայաստանը միշտ էլ պատրաստ է եղել փոխզիջման, և այդ Ադրբեջանն է, որ միշտ վերջին պահին վիժեցրել է խաղաղության հաստատման հնարավորությունը՝ սպասելով Նիկոլի գալստյանը, որ միանգամից կուլ տա Արցախը, հետո՝ Հայաստանը: