Նիկոլը խոսում է այն, ինչ ուզում է, քանի որ գիտի՝ մեջքը պինդ է
17:20 , 21 օգոստոս, 2025
Ասուլիսում Նիկոլը հայտարարել է, թե ժողովուրդը գոհունակությամբ է ընդունել «խաղաղության հաստատման փաստը», դա հաստատող բազմաթիվ տվյալներ կան, դա հերքող ոչ մի փաստ չկա:
Նիկոլը նման անիմաստ հայտարություն է արել՝ ելնելով նրանից, որ ժողովուրդը հեղափոխություն չի արել մի դեպքում, երբ, ըստ նրա, ինքը կոչ էր արել հեղափոխություն անել, եթե համաձայն չէ այն քաղաքակնության հետ, որ վարում է ինքը:
Հեղափոխություն անելու կոչը տվյալ դեպքում հնչում է խիստ դեմագոգիկ. եթե Նիկոլը ցանկություն ուներ՝ ժողովրդի կարծիքն իմանալու ու դրա հետ հաշվի նստելու, ապա կարող էր կա՛մ հանրաքվեի դնել հարցը, կա՛մ կազմակերպել արտահերթ ընտրություներ ու պարզել իր հանդեպ ազգի իրական վերաբերմունքը: Նիկոլը կոչ է արել հեղափոխություն անել, քանի որ վստահ է եղել, որ չեն անի, քանի որ կա «վոինի» պես մեկը: «Վոի՞նը» պիտի դառնար հեղափոխության առաջնորդը, բա որ բիզնեսը վարի գնար…