Ի՞նչն է Աննային տարել գաղութ
14:11 , 21 օգոստոս, 2025
Աննան շարունակում է ազգին այլասերելուն միտված իր գործունեությունը, ու հիմա արդեն հասել է ՔԿՀ-ներ. ըստ մամուլում տեղ գտած տեղեկությունների՝ Աբովյան ՔԿՀ-ում է կրթարշավ իրականացրել:
Աննան էլ շատ լավ գիտի, որ կալանավորների ջախջախիչ մեծամասնությունն այս իշխանություններին տանել չի կարողանում, և անկախ նրանից, թե քանի անգամ ու քանի ՔԿՀ-ում Աննան կփորձի ինքնադրսևորվել, ոչինչ այդ առոմով չի փոխվելու:
Ի՞նչն է Աննային իրականում տարել ՔԿՀ՝ կանանց գաղութ, բացառապես փիառի նպատակո՞վ է որոշել այդ կոնտինգենտին «կրթել», թե՞ ընտրություններին ընդառաջ Նիկոլը որոշել է գողական աշխարհի հետ հարաբերություններն ավելի սերտացնել՝ քվեներ հավաքելու գործում հաջողություններ արձանագրելու: Այս իշխանությունները շատ լավ գիտեն, որ առանց համապատասխան լծակների բանեցման չեն կարողանալու անգամ մի 10% հավաքել, ուստի նեղն ընկած Նիկոլի համար չափազանց կարևոր է լինելու նաև կրիմինալի աջակցության հանգամանքը:
Աննան ՔԿՀ-ներ թող հաճախ այցելի, միջավայրին ընտելանա, նոր կապեր հաստատի. հեռու չէ այն օրը, երբ որպես դատապարտյալ կհայտնվի կանանց գաղութում, եթե, իհարկե, մնա Հայաստանում: