Մենք գնալու ենք պարզեցումների ոչ միայն Հայաստան-Ադրբեջան սահմանային կետերում, այլև մեր բոլոր սահմանային կետերում. Փաշինյան


12:11 , 21 օգոստոս, 2025

Մենք գնալու ենք պարզեցումների ոչ միայն Հայաստան-Ադրբեջան սահմանային կետերում, այլև գնալու ենք մեր բոլոր սահմանային կետերում, որպեսզի բիզնես միջավայրը, տարանցումը, ներմուծումը, արտահանումը հնարավորինս լինի պարզեցված: Այս մասին կառավարության նիստից հետո ճեպազրույցի ընթացքում ասել է Նիկոլ  Փաշինյանը:

«Մենք պատրաստ ենք ցանկացած պարզեցման, որ տեղավորվում է 5 սկզբունքների շրջանակում»,- նշել է նա: