Վարչապետի աշխատակազմը 1 մլն դոլար է ուզում բյուջեից Ստոկհոլմի արբիտրաժային դատարանում Սամվել Կարապետյանի դեմ իր շահերի պաշտպանության համար


12:40 , 21 օգոստոս, 2025
Վարչապետի աշխատակազմը 1 մլն դոլար է ուզում բյուջեից Ստոկհոլմի արբիտրաժային դատարանում իր շահերի պաշտպանության համար։ Սա այս գործով հարկատուների հաշվին բյուջեից գումարներ մսխելու դեռ միայն սկիզբն է; ՀԷՑ-ի դեմ սկսված անօրինական գործողությունների բոլոր հետևանքները ՀՀ քաղաքացիներն են կրելու։
Հետաքրքիր է, որ այսօր առավոտյան ստացանք նաև մեր գրությանը Կառվարության պատասխանը, որով խնդրել էինք 2025-2026թթ բուհեր ընդունված բռնի տեղահանված արցախցի ուսանողների ուսման վարձավճարներին աջակցել, սակայն տեղեկացանք, որ նման փոփոխություններ չեն կարող արվել։
Սեփական սխալներից պաշտպանվելու համար միլիոններ հատկացնելու և ծառայողական շքեղ մեքենաներ գնելու համար գումարների խնդիր չունի պետությունը, բայց երիտասարդների կրթության համար այդ գումարները չկան․․