Նիկոլը վրձնել է Հայաստանի մի պատկեր, որը բնության մեջ գոյություն չունի
18:41 , 19 օգոստոս, 2025
Ժողովրդին ուղղված ուղերձում Նիկոլը հայտարարել է, թե իր բերած խաղաղությունը պետք է մխիթարի որդեկորույս ծնողներին, այրիացած կանանց, կանանց կորցրած ամուսիններին, ծնող կորցրած զավակներին, ինչպես նաև խաղաղությունը պետք է լուսավորի մեր նահատակների հոգիները. Հայաստանը միջազգային կյանքի ավելի ու ավելի հեղինակավոր մասնակից է դառնում, ինքիշխան ու անկախ:
Բայց ինչպե՞ս պետք է այրիացածներն ու որդեկորյուսները կամ Աննայի պատճառով որբ մնացած երեխաները մխիթարվեն մի բանով, որը, եթե կա էլ, ապա միայն ՔՊ-ին է օգուտ բերել, եթե, իհարկե, առհասարակ նյութականանա ու միսուարյուն ստանա ապագայում, ինչը թերևս անհավանական է՝ հաշվի առնելով համաշխարհային զարգացումները: Այն սուբյեկտը, որի համար հեղվեց հայ ժողովրդի արյունը, Նիկոլը մաղբուն արեց՝ Իլհամին տալով: Տվել է, իսկ հիմա եկել ու իբր մխիթարում է՝ չհասկանալով, որ մխիթարվելու ո՛չ պատճառ կա, ո՛չ էլ ցանկություն. Արցախը չկա, պայքարի էջն էլ փակվել է:
Ինչ վերաբերում է այն պատկերին, որը Նիկոլը վրձնել է՝ Հայաստանին վերաբերող, ապա նա ընդամենը հասարակությանը ծաղրել է. թուրքի հրամանով Սահմանադրություն փոխողը խոսում է անկախ, ինքնիշխան, միջազգային արենայում իր խոսնքն իբր ունեցող երևակայական ինչ-որ պետության մասին, որի գոյոթյան մասին գիտի երևի միայն Աննան: