Հայաստանով անցնող հաղորդակցության ուղիները գտնվելու են բացառապես Հայաստանի իրավազորության ներքո. Փաշինյան


14:56 , 19 օգոստոս, 2025

Ցանկանում եմ ևս մեկ անգամ հստակ ընդգծել, որ Հայաստանով անցնող հաղորդակցության ուղիները գտնվելու են բացառապես Հայաստանի իրավազորության ներքո, անվտանգությունն ապահովելու է ՀՀ-ն և ոչ թե որևէ երրորդ երկիր,  Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ համատեղ հայտարաության ժամին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հայաստանը չափազանց կարևորում է Իրանի հետ ռազմավարական բնույթի հարաբերությունները, վստահ եմ, որ մեր կառավարությունների շարունակական ակտիվ ջանքերի շնորհիվ երկուստեք կյանքի  կկոչենք նոր համատեղ ծրագրեր՝ ի շահ մեր բարեկամ ժողովուրդների և պետությունների»,- նշել է նա: