14:26 , 19 օգոստոս, 2025Tert.am-ը գրում է.
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը դատական նոր հայց է ներկայացրել ՀԷՑ-ի դեմ։
«Դատալեքս» համակարգում առկա տեղեկատվության համաձայն՝ Ղազինյանը պահանջում է ՀԷՑ-ին պարտավորեցնել 2025թ․ հուլիսի 14-ի ՀԷՑ կանոնադրության մեջ կատարված փոփոխությունները պետական գրանցման ներկայացնել, իրեն վերականգնել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնում, ինչպես նաև՝ ՀԷՑ գործադիր մարմնի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները կատարող անձի և ժամանակավոր կառավարչի միջև լիազորությունների սահմանները որոշել։
Հայցադիմումը դատարան մուտքագրվել է օգոստոսի 18-ին և մակագրվել Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Անի Միքայելյանին։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: