Նիկոլն ինքն իրեն կրկին մասխարա է շինել
11:49 , 19 օգոստոս, 2025
Աննայի հետ միասին երևանյան փողոցներում ու բակերում թրև կալուն զուգահեռ Նիկոլը մի ցնդաբանություն էր երկնել՝ փորձելով ստեղծել զուգահեռ իրականություն:
«Երկու ամսվա ընթացքում Հայաստանում տեղի է ունենում երեք համերգ շուրջ 22 հազար, 31 հազար և 41 հազար հանդիսատեսով։ Սա կյանքի, խաղաղության ցնծություն է, որ տեղի է ունենում Հայաստանում: Իրական Հայաստանում, իրական մարդկանց կյանքի ցնծությունը։ Կեցցե՛ք»,-ցնծության մեջ է ընկել Նիկոլը:
Նիկոլը լրիվ կորցրել է ադեկվատությունը. պարզ չէ, թե ինչից է նա ընկել է էյֆորիայի մեջ, պատճառը Աննայի վայելած հանգի՞ստն է, թե՞ Վաշինգտոնում են ինչ-որ բան «ծխցրել»:
Բայց տվյալ դեպքում Նիկոլի այս գրառումը կարևոր է հատկապես նրա ներաշխարհի, հոգու խորքում տեղի ունեցողի վերլուծության տեսանկյունից: Ակնհայտ է՝ Նիկոլը խորը դեպրեսիայի մեջ է ու ներքուստ չի կարողանում իր եփածը մարսել: Նրա հոգին ներսից կրծում է այն միտքը, որ պատերազմ կարող էր և չլինել, այսքան սուգ ու լաց կարող էր չլինել: Մինչդեռ հիմա ինքն ասոցացվում է միայն մի բանի հետ՝ մահվան, իսկ դա շատ վատ քաղաքական կապիտալ է, որը Նիկոլը չէր կուտակի,եթե չշարժվեր Նազարյան Լենայի տրամաբանությամբ ու հանուն իր իշխանության պատերազմ չաներ կամ այն ճիշտ պահին կասեցներ, երբ հնարավորություն կար:
Նիկոլը հրաշալիորեն գիտի, որ մինչև վերջին վայրկյանը հանրությանը խաբելու է, իսկ վերջում տանելու է կառափնարան, ու որպեսզի կարողանա ինչ-որ կերպ քողարկել դա, հաճախ է էշ-էշ դուրս տալիս՝ դառնալով մասխարա: