Նիկոլ Փաշինյանի և Մասուդ Փեզեշքիանի առանձնազրույցը սկսվել է (Video)


11:11 , 19 օգոստոս, 2025

Armenpress.am-ը գրում է.

Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում մեկնարկել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի առանձնազրույցը։ 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, առանձնազրույցին կհաջորդի ընդլայնված կազմերով հանդիպումը, որից հետո Հայաստանի վարչապետն ու Իրանի նախագահը հանդես կգան մամուլի համար հայտարարություններով։ 

Մինչ առանձնազրույցը, ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել Իրանի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը։