18:20 , 18 օգոստոս, 2025Panorama.am-ը գրում է.
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատվել։ Այս մասին ֆեյսբուքյան իր ուղիղ եթերում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
«Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղություն է հաստատվել։ Այս գործում, իհարկե, անգնահատելի է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը և նրա վարչակազմի դերակատարումը։Այս է պատճառը, որ Ադրբեջանի նախագահի հետ որոշել ենք պարոն Թրամփին խաղաղության Նոբելյան մրցանակ շնորհելու համատեղ դիմում հղել Միջազգային Նոբելյան կոմիտեին։ Բայց ուզում եմ վերադառնալ մեզ և արձանագրել, որ օգոստոսի 8-ից հետո մենք ապրում ենք բացարձակապես ուրիշ՝ բոլորովին նոր Հարավային Կովկասում, մենք ապրում ենք բացարձակապես ուրիշ՝ բոլորովին նոր Հայաստանի Հանրապետությունում ։ Եվ այս փաստը պետք է գիտակցել։ Այսպես ասում են, որովհետև դա մեզ անծանոթ իրավիճակ և իրողություն է։ Մենք՝ 3-րդ հանրապետության քաղաքացիներս, չգիտենք, թե ինչ է խաղաղությունը, չգիտենք, թե ինչ է նշանակում ապրել խաղաղության պայմաններում, աշխատել խաղաղության պայմաններում։Դա մեզ անծանոթ զգացում է, որովհետև մեր անկախության առաջին օրից մենք ապրել ենք կոնֆլիկտի մթնոլորտում՝ պատերազմի կամ ոչ պատերազմ, ոչ խաղաղության իրավիճակում։ Խաղաղության մասին մարդիկ, իհարկե, երազել են, բայց մյուս կողմից խաղաղություն բառի համար հ այդ բառն օգտագործողները հաճախ դատապետվել և քննադատվել են։ Եվ ուրեմն, խաղաղությունը մեզ համար։Անծանոթ գիտակցություն և անծանոթ իրողություն է։ Խնդրում եմ՝ եկեք չթերագնահատենք այս իրողությունը։ Այս իրողությունը նշանակում է, որ մենք գործնականում զրոյից պետք է սովորենք, թե ինչ է նշանակում խաղաղ ապրել, իմանանք, թե ինչ է նշանակում խաղաղություն»,- ասաց Փաշինյանը։
Նա նաև նշեց՝ թե ինչպիսի տեսք կունենա խաղաղությունը, կկրետենք Ադրբեջանի հետ, ոչ թե միայնակ։