17:12 , 18 օգոստոս, 2025168.am-ը գրում է․
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Ալյասկայում ՌԴ նախագահի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը։
«Հնդկաստանը մշտապես կոչ է արել ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորմանը և աջակցում է այս ուղղությամբ ձեռնարկվող բոլոր ջանքերին», – նշել է Հնդկաստանի վարչապետը։
Պուտինի հետ զրույցից հետո նա նշել է, որ անհամբեր սպասում է նրա հետ հանդիպումների շարունակմանը առաջիկա օրերին։