Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկօրյա պաշտոնական այցով ժամանեց Հայաստան


15:34 , 18 օգոստոս, 2025

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկօրյա պաշտոնական այցով ժամանեց Հայաստան։ 

Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում Իրանի նախագահին դիմավորել է  փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ 

Իրանի նախագահի այցի շրջանակներում Երևանում օգոստոսի 19-ին կանցկացվի հայ-իրանական գործարար համաժողով։