ՀՀ իշխանությունների ու Ադրբեջանի քաղաքականության մասին Եկեղեցու նկատմամբ. Արման Թաթոյանն ԱՄՆ-ում զեկույց է ներկայացրել


12:32 , 18 օգոստոս, 2025

ՀՀ Նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը ԱՄՆ-ում զեկույց է ներկայացրել երկու հիմնական հարցի վերաբերյալ՝

  1. Հայաստանի վարչապետի և իշխանությունների գործողությունները Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և հոգևորականների նկատմամբ,
  2. Ադրբեջանական քաղաքականությունը Հայոց Եկեղեցու նկատմամբ: 

«Որպեսզի հասկանալի լինի այդ հանձնաժողովի էական դերը, նշեմ, որ դրա հիմնական պարտականություններն են ուսումնասիրել կրոնական ազատության խախտումների փաստերն ու հանգամանքները միջազգային մակարդակով և առաջարկություններ ներկայացնել Նախագահին, Պետդեպարտամենտի քարտուղարին և Կոնգրեսին։