14:26 , 16 օգոստոս, 2025Tert.am-ը գրում է.
Վաշինգտոնում Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի ստորագրած համատեղ հայտարարությունը միջպետական հարաբերությունները կարգավորող փաստաթուղթ է:
«Արևմտյան Ադրբեջանի» համայնքի գործունեությունն իրենից ներկայացնում է միջազգային կոնվենցիաներով ամրագրված մարդու իրավունքների և վերադարձի իրավունքի ապահովմանն ուղղված հասարակական ակտիվություն: Այս առումով համայնքի գործունեությունն ուղղակի կապ չունի միջպետական հարաբերությունների և խաղաղության համաձայնագրի հետ։ Այս մասին հայտարարել է այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» համայնքի նախագահ, պատգամավոր Ազիզ Ալեկփերլին:
«Մեր գործունեությունը մեր «պատմական հողեր» (չակերտները՝ Tert.am) խաղաղ վերադարձի մեջ է։ Համայնքը երբեք դեմ չի եղել Հայաստանի ինքնիշխանությանը կամ տարածքային ամբողջականությանը։ Ինչպես ընդգծել է պարոն նախագահը, մենք «Արևմտյան Ադրբեջան» (չակերտները՝ Tert.am) կվերադառնանք ոչ թե տանկերով, այլ ավտոմեքենաներով:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: