07:49 , 2 հոկտեմբեր, 2013
«Հայկական ժամանակ»-ը գրում է.
«Երեկ պարզ է դարձել, որ Անկախության հռչակման 22-րդ տարեդարձին նվիրված՝ ՀՀ վաստակավոր արտիստ Նունե Եսայանի համերգը հարկատուների գրպանին արժեցել է 54,7 միլիոն դրամ (մոտ 134 հազար ԱՄՆ դոլար)։ Ըստ «Փաստինֆո» գործակալության, այսքան գումար «Նունե Եսայան» բարեգործական ՀԿ-ին Մշակույթի նախարարության միջոցով փոխանցվել է կառավարության պահուստային ֆոնդից։
Ծախսը բյուջեում ձևակերպված է որպես նվիրատվություն։ Կառավարության համապատասխան որոշման մեջ ասված է, որ նշված գումարով իրականացվել է «քաղաքացիական հասարակության տեղեկացվածության և հաղորդակցման բարձրացում արվեստի ոլորտում»։ Կառավարության կողմից Նունե Եսայանի հանդեպ չափազանց սիրալիր այս վերաբերմունքը նորություն չէ»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: