Ի՞նչ պատժամիջոցներ կարող է Թրամփը ՌԴ-ի նկատմամբ կիրառել՝ Պուտինի հետ բանակցությունների ձախողման դեպքում. Bloomberg


00:53 , 16 օգոստոս, 2025
Միացյալ Նահանգները կարող է պատժամիջոցներ կիրառել ռուսական «Роснефть» և «Лукойл» նավթային ընկերությունների նկատմամբ, եթե Պուտինի և Թրամփի միջև Ալյասկայում հանդիպումը ձախողվի, հաղորդում է Bloomberg-ը։
Նշվում է, որ Թրամփը հույս ունի, որ նման քայլը, եթե ձեռնարկվի, կարճատև կլինի։
Բացի դրանից, Միացյալ Նահանգները կարող է խստացնել պատժամիջոցները ռուսական ստվերային նավթային նավատորմի նկատմամբ և լրացուցիչ մաքսատուրքեր սահմանել Ռուսաստանից նավթ գնողների, դրանց թվում՝ Չինաստանի նկատմամբ։