Պուտինի և Թրամփի հանդիպման ժամանակ Անքորիջի վրայով թռիչքներ են կատարել F-35 կործшնիչները և B-2 ռազմшվարական ռմբшկոծիչը


23:33 , 15 օգոստոս, 2025

Tert.am-ը գրում է․

Անքորիջի երկնքում Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպման ժամանակ թռիչք է իրականացրել B-2 Spirit ինքնաթիռը՝ չորս F-35 կործանիչների ուղեկցությամբ:

Նշենք, որ ՌԴ և ԱՄՆ նախագահները քիչ առաջ միաժամանակ իջան իրենց ինքնաթիռներից, ձեռքսեղմումից և պաշտոնական նկարահանումից հետո միասին նստեցին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մեքենան և գնացին բանակցությունների վայր։

 Ի սկզբանե Պուտինի և Թրամփի համար երկու առանձին լիմուզին է նախապատրաստված եղել օդանավակայանում, սակայն Պուտինն ի վերջո Թրամփի հետ նույն մեքենայով է գնացել։