Աշտարակի խճուղում բախվել են «Mercedes»-ը և «Նիվա»-ն․ վերջինը հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս
21:29 , 15 օգոստոս, 2025
Այսօր՝ օգոստոսի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17։20-ի սահմաններում Աշտարակի խճուղում բախվել են «Mercedes» մակնիշի և «ՎԱԶ 2121» (Նիվա) մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են վարորդների ինքնությունը։